CAPS

FacebookTwitterLinkedInLinkedIn

Bookmark and Share

Armenian version English version
 
Հիմնական էջ
Մեր մասին
Նկարագիր
Բաղադրիչներ
Աշխատակազմ
Իրականացնողներ
Մեր հասցեն
Կլաստերային մրցունակություն
Ամփոփ նկարագիր
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Զբոսաշրջություն
Դեղագործություն
Ճարտարագիտական ծառայություններ
Լրատվական կենտրոն
Մամլո հաղորդագրություններ
Մրցունակության տեղեկագրեր
Հաջողված ծրագրեր
Լուսանկարներ և տեսանյութեր
գրքույկներ
Միջոցառումներ
Հայտարարություններ ՆՈՐ
Ռեսուրս կենտրոն
Հաշվետվություններ, հրապարակումներ
Հետազոտական կենտրոններ
Գործարար միություններ
Օրենքներ և կանոնակարգեր
Աջակցություն ընկերություններին
Ուսուցում
Դրամաշնորհներ
Հարց եվ պատասխան (F.A.Q.)
Հղումներ
QUICK LINKS


Armenian IT Competitiveness Conference
Armenian Tourism Competitiveness Conference

IT2Business Solution

IT Training/Certification

ArmTech Congress'08

DIGITEC

ArmeniaInfo.am

Inch ka chka?

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏՏ ԱՎԱԳ ՍԵՐՈՒՆԴԸ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ.
«Դուք կարող եք գտնել աշխարհում լավագույն լուծումները »

Photo

X-TECH և BestBuy ընկերությունների նախաձեռնությամբ ստեղծված IT CLUB-ն օգոստոսի 21-ին և 22-ին Գրողների միության Ծաղկաձորի հանգստյան տանը կազմակերպել էր հերթական արդեն 20-րդ հանդիպումը` IT Club Meeting-ը, որին մասնակցեց ոլորտի նորաստեղծ ընկերությունների և ասոցիացիաների ավելի քան 60 ներկայացուցիչ: Միջոցառումը կայացավ ԱՄՆ ՄԶԳ CAPS ծրագրի աջակցությամբ, որն իրականացնում է Նաթան Ասոշիէյթս Ինք. ընկերությունը:

ՏՏ ոլորտում տարեցտարի ավելանում են ձեռնարկությունները: 2008 թվականին Հայաստանում գործում էր 200 ընկերություն, վերջին 2 տարվա ընթացքում այդ թիվը աճել է 60-ով, սակայն աճի այս միտումը ոլորտի առաջատար մասնագետները համարում են անբավարար, քանի որ նպատակ է դրված 2018 թվականին արդեն այս ոլոր-տում ունենալ 1000 ընկերություն:

«Այդպիսի արդյունքի հասնելու համար պետք է ոլորտի երիտասարդների համար ճանապարհ հարթել և օգնել նոր ընկերություններ բացելու գործում, որպեսզի յուրաքանչյուր երիտասարդ հավատա իր ուժերին, հասկանա, որ կարող է ինչ-որ գործունեություն ծավալել և տեսնի, որ կան իր տարիքի երիտասարդներ, ովքեր սկսել և հաջողել են». ասաց CAPS ծրագրի ՏՏ կլաստերը համակարգող Արմեն Աբրահամյանը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը IT CLUB-ի անդամների հայացքն ուղղեց ապագային: - «Ընդամենը 8 տարի անց ՏՏ ոլորտի 1000 ձեռնարկություն ունենալու համար մենք պետք է տարեկան ոչ թե 20-25, այլ 250-300 նոր ձեռնարկություն ստեղծենք, դրա համար այսօր արդեն պետք է սկսվի  start up բում, նոր ընկերությունների շարժում: Մեր նպատակն է Հայաստանը տեսնել որպես բարձր տեխնոլոգիական երկիր, իսկ այդպիսի երկիր կարող ենք ունենալ, եթե լինի երիտասարդ տեխնոլոգիական ձեռներեցների նպատակային շարժում` հավակնոտ ծրագրեր ունեցող, մեծ և բարձր մտածող մասնագետներով, ովքեր ձգտում են այս կամ այն բնագավառի համար առաջարկել աշխարհում լավագույն լուծումները»:

Կարեն Վարդանյանն ասաց, որ հավատում է երիտասարդներին, վստահում եւ աջակցում է նրանց բոլոր համարձակ նախաձեռնություններում:

Երիտասարդ IT-ականները քննարկեցին միասնական Վեբ ստանդարտների ստեղծման հարցը, կայքէջերի անվտանգության և պաշտպանվածության խնդիրներ, ինչպես նաև ծանոթացան միկրոպլան ձեռներեցության զարգացման ծրագրերին, որը ներկայացրեց (CAPS) ծրագրի բիզնես զագացման մասնագետ Մարինա Պողոսյանը: Նա նաև նախաձեռնեց երիտասարդ մասնագետների համար ձեռներեցության հմտությունների զարգացմանն ուղղված 4-օրյա արագացված դասընթաց, որն իրականացվեց (CAPS) ծրագրի գրասենյակում օգոստոսի 24- 27-ը:

Photo

ԻՏՁՄ նախագահ Կարեն Վարդանյանը, IT-ականների հետ մասնակցեց դասընթացին, վկայական ստանալիս գնահատեց. □Սա շատ կարևոր փորձառություն էր, և մենք խնդրելու ենք CAPS ծրագրին, որպեսզի այս դասընթացը դառնա շարունակական ու խորհուրդ ենք տալու, որ IT CLUB-ի մյուս անդամները նույնպես մասնակցեն: Դասընթացը իրական բիզնեսի գործնական մանրապատկերն է և խիստ ուսուցողական նշանակություն ունի: Հիմնական կարևորությունն այն է, որ սա հստակ ցույց է տալիս, մասնավոր ընկերությունների մրցակցության ընթացքում ինքնահոշոտման և համագործակցության տարբերությունը: Ակնհայտորեն համագործակցության պայմաններում բոլորի եկամուտները տասնյակ անգամ ավելի շատ են, քան ամենամեծ եկամուտը, որ կարող է  լինել ինքնահոշոտման ժամանակ: Բացի բիզնես հմտությունների ուսուցումը, այս դասընթացը կարեւոր է հենց այդ իմաստով»:

Դասընթացը կարևորվեց նաև որպես նորաստեղծ ընկերությունների ներկայացուցիչների համար գերազանց փորձառություն` բիզնեսի կազմակերպման հմտություններ ձեռք բերելու և տեղում դրանք գործնականում կիրառելու առումով:  

Մեկնարկեցին Զբոսաշրջության  եւ դեղագործության <<Ամառային դպրոցի>>  դասընթացները
Կրթության եւ բիզնեսի միջեւ անջրպետը վերացնելու համար

Գրեթե բոլոր ոլորտներում գործատուները դժգոհում են ԲՈւՀ-երի շրջանավարտների գիտելիքների եւ իրենց պահանջների անհամապատասխանությունից: Խնդիրն այն է, որ այսօրվա դինամիկ զարգացող աշխարհում կրթական ծրագրերը չեն թարմացվում այն արագությամբ, ինչ արագությամբ փոխվում են բիզնեսի պահանջները: Ուստի բարձրագույն կրթության բացերը դեղագործության եւ զբոսաշրջության ոլորտներում լրացնելու, ապա մասնագետներին գործնական գիտելիքներ տալու եւ միջազգային արդիական փորձը փոխանցելու նպատակով <<Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում>> (CAPS) ծրագրի և Հայաստանում Ամերիկյան Համալսարանի հատուկ դասընթացների ծրագրի նախաձեռնությամբ Ամերիկյան համալսարանում բացվեցին ամառային դասընթացներ` երկու ուղղություններով:

Զբոսաշրջության ոլորտի դասընթացներին մասնակցում են Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի, Երևանի պետական հումանիտար քոլեջի, Երևանի Զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի երկրորդ, երրորդ և չորրորդ կուրսերի մոտ 40 ուսանող: Իսկ դեղագործության ոլորտն ուսումնասիրող 30 ուսանողները ներկայացնում են  Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ԵՊՀ դեղագործական քիմիայի ֆակուլտետը, Մեհրաբյան բժշկական ինստիտուտը:

Դեղագործության <Ամառային դպրոցը> կազմակերպվում է առաջին անգամ` հենվելով զբոսաշրջության ոլորտի ուսանողներիի համար 2008 թվականից ի վեր իրականացվող դասընթացների հաջող արդյունքների վրա:
 
Դասընթացների մասնակիցները գիտելիքներ են ստանում իրենց ոլորտների ամենատարբեր սեգմենտների վերաբերյալ, քննարկում են առանձին մասնագիտությունների համար պահանջվող անհրա¬ժեշտ հմտություններն ու գիտելիքները, ծանոթանում են տվյալ բնագավառում բիզնեսի կազմակերպման եւ կառավարման միջազգային փորձին, ինչպես նաեւ սովորում են մշակել ռազմավարական հայեցակարգ, ձեւավորել աշխատանքային պլան եւ համագործակցել արտասահմանյան գործընկերների հետ:
 
Զբոսաշրջության ոլորտն ուսումնասիրող ուսանողներից մեկը դասընթացների կազմակերպիչներին հայտնել է իր գնահատականը. <Սա հրաշալի հնարավորություն է ինձ համար ոչ միայն նոր գիտելքիներ ձեռք բերելու, այլ նաեւ միջազգային լավագույն փորձին ծանոթանալու առումով, ինչը ինձ անհրաժեշտ է համալսարանից հետո լավ աշխատանք գտնելու համար>:

Դասընթացները վարում են CAPS ծրագրի մասնագետները եւ ոլորտների առաջատար ընկերությունների ղեկավարները:

<<Ամառային դպրոցները>> կավարտվեն հուլիսի 30-ին, եւ շրջանավարտները CAPS ծրագրի կողմից կստանան մասնակցության վկայականներ:
Այս նախաձեռնությունը նպատակ է հետապնդում նպաստել ուսանողների գիտելիքների խորացմանը, ոլորտների հիմնախնդիրների շուրջ իրազեկության բարձրացմանն ու կրթական հաստատությունների և մասնավոր հատվածի միջև սերտ համագործակցությանը: Բացի այդ, նախագիծը նույն ոլորտն ուսումնասիրող տարբեր կրթօջախների ուսանողների համար շփման հիանալի հնարավորություն է:  

CAPS-ի մասին

«Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագիրը Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող հինգ տարվա աջակցության ծրագիր է: Ծրագիրը կիրառում է քլաստերային մոտեցում, որն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը և կոնկրետ ոլորտում ձեռնարկությունների միջև համագործակցության խթանմանը:

Քլաստերի գաղափարն առանցքային է: Ոլորտների մեծ մասը բաղկացած է շահագրգիռ կողմերի տարբեր խմբերից, որոնցից են կառավարությունը` որպես առևտրային գործընթացները կարգավորող մարմին, կրթական հաստատությունները, որոնք մասնագետներ են պատրաստում, բիզնեսի զարգացման ծառայություններ մատուցողները, որոնք առաջարկում են խորհրդատվական և կառավարման այլ ծառայություններ և բուն ոլորտը` որպես հաճախորդներին ապրանքներ և ծառայություններ տրամադրող: Քլաստերի ստեղծման գործընթացը հիմնականում բոլոր շահագրգիռ կողմերի համախմբումն է ընդհանուր նպատակների իրականացման շուրջ, որոնք հիմնականում առնչվում են մարկետինգին և վարկանիշի ձևավորմանը, ոլորտում որակի ընդհանուր բարելավմանը, աշխատուժի ուսուցմանը և/կամ առավել նպաստավոր օրենսդրության ընդունմանը:  more

 

Սույն ինտերնետային կայքը հնարավոր է դարձել Ամերիկյան ժողովրդի աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին եվ հնարավոր է, որ չհամընկնեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ Կառավարության տեսակետների հետ:

Copyright © 2008-2010 CAPS. All rights reserved.