CAPS

FacebookTwitterLinkedInLinkedIn

Armenian version English version
 
Հիմնական էջ
Մեր մասին
Նկարագիր
Բաղադրիչներ
Աշխատակազմ
Իրականացնողներ
Մեր հասցեն
Կլաստերային մրցունակություն
Ամփոփ նկարագիր
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Զբոսաշրջություն
Դեղագործություն
Ճարտարագիտական ծառայություններ
Լրատվական կենտրոն
Մամլո հաղորդագրություններ
Մրցունակության տեղեկագրեր
Հաջողված ծրագրեր
Լուսանկարներ և տեսանյութեր
գրքույկներ
Միջոցառումներ
Հայտարարություններ ՆՈՐ
Ռեսուրս կենտրոն
Հաշվետվություններ, հրապարակումներ
Հետազոտական կենտրոններ
Գործարար միություններ
Օրենքներ և կանոնակարգեր
Աջակցություն ընկերություններին
Ուսուցում
Դրամաշնորհներ
Հարց եվ պատասխան (F.A.Q.)
Հղումներ
QUICK LINKS


Armenian IT Competitiveness Conference
Armenian Tourism Competitiveness Conference

IT2Business Solution

IT Training/Certification

ArmTech Congress'08

DIGITEC

ArmeniaInfo.am

Inch ka chka?

Լուրեր

 
Դեկտեմբեր
Mo Tu We Th Fr Sa Su
010203040506
07080910111213
14151617181920
21222324252627
28293031
  • 15-12-2009
    Բրայլյան այբուբենով տեղեկատվական վահանակներ հայկական հուշարձանների համար

    15 դեկտեմբերի, 2009թ.: Հայաստանի ողջ տարածքում նշանավոր հուշարձանների հարևանությամբ շուտով կտեղադրվեն բրայլյան այբուբենով պատրաստված բազմալեզու տեղեկատվական վահանակներ: Ուրբաթ օրը` դեկտեմբերի 11-ին, Արմավիրի մարզում, Զվարթնոց տաճարի տարածքում, տեղի ունեցավ առաջին վահանակների շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպել էին «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (ԱՄԱՓ) հասարակական կազմակերպությունը, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի հայաստանյան ներկայացուցչությունը (ԻԿՕՄՕՍ-Հայաստան) և ՀՀ մշակույթի նախարարությունը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոսի ֆինանսական աջակցությամբ:

    Միջոցառման մասնակիցներին ելույթներով ողջունեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ԱՄԱՓ-ի համահիմնադիր Ջոն Հյուզը, ծրագրի տնօրեն Ռիկ Նայը և Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին, ովքեր կարևորեցին ծրագրի դերը Հայաստանի հուշարձաններ այցելող տեսողական խանգարումներ ունեցող և կույր մարդկանց իրենց իսկ այբուբենով հուշարձանների մասին կարդալու հնարավորություն ընձեռելու առումով:

    Տեղեկատվական վահանակները պատրաստված են բրայլյան գրատիպով (կույրերի համար նախատեսված ուռուցիկ 6 կետերի համակցությամբ տառերի իմաստային բովանդակությամբ համակարգ) տպագրական հատուկ սարքի օգնությամբ Իտալիայում: Բրայլյան գրատիպով վահանակների տեղեկատվությունը վերցվել է 2008թ. Զվարթնոցում ԱՄԱՓ-ի կողմից տեղակայված ստանդարտ տեղեկատվական վահանակների բովանդակությունն ամփոփ ներկայացնող տեքստերից: Հինգ լեզուներով` արևելահայերեն, անգլերեն, ռուսերեն, իտալերեն և ֆրանսերեն գրված վահանակները ծանոթացնում են այցելուներին տվյալ վայրին և հնարավորություն են տալիս կիրառել ԱՄԱՓ-ի կողմից ապագայում ծրագրված «Աուդիո տուր» ծրագիրը, որը տեսողության խանգարումներ ունեցող և կույր այցելուներին կընձեռի տվյալ վայրում ինքնուրույն զբոսապտույտ կատարելու հնարավորություն: 

    Միջոցառումը բաղկացած էր բրայլյան վահանակների շնորհանդեսից, Հայաստանի կույրերի երաժշտական անսամբլի և Հայաստանի կույրերի երգչախմբի կատարումներից: Միջոցառմանը մասնակցում էր նաև Հայաստանի կույրերի միավորումը, ներկա էին կույրերի դպրոցի սաները, ովքեր հանդիսավոր կերպով բացեցին նոր վահանակները: Բացման արարողությանը հաջորդեց բացառիկ զբոսապտույտ Զվարթնոց համալիրում:

    2008թ. ԱՄԱՓ ծրագրի մեկնարկից մինչ օրս ծրագիրն իրականացնողների ջանքերով շուրջ 330 տեղեկատվական վահանակներ և ճանապարհային ուղենշաններ են տեղադրվել երկրի 21 հուշահամալիրներում և մոտ 45 զբոսաշրջավայրերում: Ծրագրի նպատակն է բարելավել հայատանյան զբոսաշրջավայրեր այցելող զբոսաշրջիկների ժամանցը` ապահովելով պատշաճ ճանապարհային նշաններ, բազմալեզու տեղեկատվական վահանակներ, տպագիր տեղեկատվական նյութեր, ինչպես նաև տվյալ զբոսաշրջավայրը բնորոշող հուշանվերներ:

    Զվարթնոցի տաճարից բացի, ԱՄԱՓ ծրագրի շրջանակներում բրայլյան վահանակներ կտեղադրվեն նաև Տաթևում, Գեղարդում, Գառնիում, Հաղպատում, Խոր Վիրապ-Արտաշատում, Նորավանքի վանական համալիր-Նորավանքի կիրճում, Քարահունջում, պատմական Գյումրիում, Ամբերդում, Սևանավանքում, Արենիում, Գոշավանքում և Նորատուսում:


  • 15-12-2009
    ԴԵՂԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

    photoԴեկտեմբերի 4-ն և 5-ին <<Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում>> (CAPS) ծրագրի կողմից իրականացվեց դասընթաց Դեղագործական արտադրանքների պատշաճ բաշխման գործունեության ԵՄ ուղեցույցները թեմայով:  Վերջերս հիմնադրված Ջի Էքս Պի գերազանցության կենտրոնի հետ համատեղ կազմակերպված դասընթացը վարում էր միջազգային փորձագետ Դկտ. Մայքըլ Քիմբերը: Դասընթացին մասնակցում էր Հայաստանի դեղարտադրողների և դիստրիբյուտոր ընկերությունների, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի, ՀՀ առողջապահության նախարարության և Առողջապահության ազգային ինստիտուտի 22 ներկայացուցիչ: Դասընթացի նպատակն էր զարգացնել առանձին ընկերությունների բաշխման և մատակարարման ցանցում որակի ապահովման համակարգի կազմակերպման կարողությունները, ինչը թույլ կտա ապահովել հիվանդներին որակյալ դեղերով` ըստ ԵՄ ՊԲԳ պահանջների:

    Դեկտեմբերի 9-11-ը Մայքըլ Քիմբերի կողմից իրականացվեց ՊԱԳ աշխատավայրի գնահատման թեմայով դասընթաց, որում ընդգրկվեցին 2009թ. մայիս-հունիս ամիսներին տեղի ունեցած ՊԱԳ դասընթացի 12 մասնակիցները: Վերջինիս նպատակն էր ստեղծել գնահատողների խումբ, որը կկարողանա գնահատել ընկերություններում իրականացվող ՊԱԳ վերապատրաստման դասընթացները և դասընթացավարներին: ՊԱԳ դասընթացավարները մշակելու են աշխատավայրում վերապատրաստման իրենց սեփական ծրագրերը և գնահատման փաստաթղթերը ստանդարտացված չափորոշիչների հիման վրա:

    Ահա թե ինչ են նշում մասնակիցները. <<Մենք կարողացանք ճիշտ պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես են կատարվում աշխատավայրի գնահատումները>>, <<Ես մանրամասն տեղեկացա գնահատման կարևորության և մեթոդների մասին>>, <<Սա դեղագործական արտադրանքների պահպանման և բաշխման գործընթացների ճիշտ կազմակերպման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում ճիշտ որոշումների կայացման մասին գիտելիքների բարելավման մեծ հնարավորություն էր մեզ համար>>:

    Երկու դասընթացներն էլ կազմակերպվել են նորաստեղծ Ջի Էքս Պի գերազանցության կենտրոնի (ԳԿ) հետ համագործակցությամբ, որը, մասնավորապես զբաղվում էր դասընթացների խթանման, մասնակիցների հավաքագրման և ընտրության հարցերով: Դասընթացները նպաստեցին դեղերի որակի ապահովման մասին գիտելիքների բարելավմանը և ընդլայնեցին CAPS ծրագրի աջակցությամբ հիմնադրված Ջի Էքս Պի գերազանցության կենտրոնի կարողությունները:  



Սույն ինտերնետային կայքը հնարավոր է դարձել Ամերիկյան ժողովրդի աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին եվ հնարավոր է, որ չհամընկնեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ Կառավարության տեսակետների հետ:

Copyright © 2008-2010 CAPS. All rights reserved.