CAPS

FacebookTwitterLinkedInLinkedIn

Armenian version English version
 
Հիմնական էջ
Մեր մասին
Նկարագիր
Բաղադրիչներ
Աշխատակազմ
Իրականացնողներ
Մեր հասցեն
Կլաստերային մրցունակություն
Ամփոփ նկարագիր
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Զբոսաշրջություն
Դեղագործություն
Ճարտարագիտական ծառայություններ
Լրատվական կենտրոն
Մամլո հաղորդագրություններ
Մրցունակության տեղեկագրեր
Հաջողված ծրագրեր
Լուսանկարներ և տեսանյութեր
գրքույկներ
Միջոցառումներ
Հայտարարություններ ՆՈՐ
Ռեսուրս կենտրոն
Հաշվետվություններ, հրապարակումներ
Հետազոտական կենտրոններ
Գործարար միություններ
Օրենքներ և կանոնակարգեր
Աջակցություն ընկերություններին
Ուսուցում
Դրամաշնորհներ
Հարց եվ պատասխան (F.A.Q.)
Հղումներ
QUICK LINKS


Armenian IT Competitiveness Conference
Armenian Tourism Competitiveness Conference

IT2Business Solution

IT Training/Certification

ArmTech Congress'08

DIGITEC

ArmeniaInfo.am

Inch ka chka?

Լուրեր

 
Դեկտեմբեր
Mo Tu We Th Fr Sa Su
010203040506
07080910111213
14151617181920
21222324252627
28293031
  • 21-12-2009
    Զբոսաշրջության ոլորտի տարածաշրջանային համագործակցություն Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար

     Վերջին ժամանակաշրջանի պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի զբոսաշրջության ոլորտների ներկայացուցիչները հավաքվեցին մեկ հարկի տակ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում դեկտեմբերի 13-14-ը կազմակերպված սեմինարի և B2B (բիզնեսը բիզնեսին) միջոցառման շրջանակներում տարածաշրջանային համագործակցության խնդիրը քննարկելու նպատակով:

    Միջոցառման հիմնական նպատակն էր բացահայտել տարածաշրջանային երթուղիների մշակման և չորս երկրների զբոսաշրջության ոլորտների միջև համագործակցության երկարաժամկետ ներուժը, ինչպես նաև հատկորոշել կողմերի հետաքրքրվածությունը տարածաշրջանային բրենդի (որպես մեկ տարածաշրջանային զբոսաշրջային ուղղություն) ստեղծման և այն աշխարհին ներկայացնելու հեռանկարով:

    Այս երկօրյա միջոցառումը կազմակերպել  էր ԱՄՆՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող և Կրթության զարգացման Ակադեմիայի (AED) Հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող Մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում (HICD) ծրագիրը: Վերջիններս նաև աջակցեցին Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին միջոցառմանը մասնակցելու հարցում: Բացի այդ, իր աջակցությունը տրամադրեց նաև գերմանական GTZ ծրագիրը (ապահովելով վրացի և ադրբեջանցի մասնակիցների ներկայությունը) և TURSAB կազմակերպությունը (քաջալերելով թուրք ներկայացուցիչների մասնակցությունը): Հայկական կողմից մասնակցում էին 8 տուրօպերատորներ, ԶԶՀԳ-ն (Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն), AED-ն և  CAPS ծրագրը: Ներկա էին նաև տասը մասնակիցներ Վրաստանից, 10-ը` Ադրբեջանից և 40-ը` Թուրքիայից:

    Միջոցառման առաջին օրվա սեմինարը հնարավորություն ընձեռեց Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին ներկայացնել իրենց երկրները միմյանց և, այնուհետև, Թուրիքայի հետ միասին քննարկել տարածաշրջանային ապրանքների մշակման հնարավորությունը, որում կընդգրկվեն բոլոր չորս երկրները:

    Երկրորդ օրը մեկնարկեց B2B միջոցառումը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տուր օպերատորների մասնակցությամբ: Այնուհետև, Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանն իրենց երկրները ներկայացրեցին թուրք տուր օպերատոներին և քննարկեցին բիզնես հնարավորությունները:



Սույն ինտերնետային կայքը հնարավոր է դարձել Ամերիկյան ժողովրդի աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին եվ հնարավոր է, որ չհամընկնեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ Կառավարության տեսակետների հետ:

Copyright © 2008-2010 CAPS. All rights reserved.