CAPS

FacebookTwitterLinkedInLinkedIn

Bookmark and Share

Armenian version English version
 
Հիմնական էջ
Մեր մասին
Նկարագիր
Բաղադրիչներ
Աշխատակազմ
Իրականացնողներ
Մեր հասցեն
Կլաստերային մրցունակություն
Ամփոփ նկարագիր
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Զբոսաշրջություն
Դեղագործություն
Ճարտարագիտական ծառայություններ
Լրատվական կենտրոն
Մամլո հաղորդագրություններ
Մրցունակության տեղեկագրեր
Հաջողված ծրագրեր
Լուսանկարներ և տեսանյութեր
գրքույկներ
Միջոցառումներ
Հայտարարություններ ՆՈՐ
Ռեսուրս կենտրոն
Հաշվետվություններ, հրապարակումներ
Հետազոտական կենտրոններ
Գործարար միություններ
Օրենքներ և կանոնակարգեր
Աջակցություն ընկերություններին
Ուսուցում
Դրամաշնորհներ
Հարց եվ պատասխան (F.A.Q.)
Հղումներ
QUICK LINKS


Armenian IT Competitiveness Conference
Armenian Tourism Competitiveness Conference

IT2Business Solution

IT Training/Certification

ArmTech Congress'08

DIGITEC

ArmeniaInfo.am

Inch ka chka?

Լուրեր

 
Mo Tu We Th Fr Sa Su
01
02030405060708
09101112131415
16171819202122
23242526272829
3031
  • 2010-08-12
    Հրատարակվել է «Դիլիջան» ազգային պարկի արշավների ուղեցույցը

    photo22.07.2010. CAPS ծրագիրը «Դիլիջան» ազգային պարկին (ԴԱՊ) աջակցություն է ցուցաբերել` ստեղծելով և հրատարակելով ուղեցույց, որը նպատակ ունի խթանել ռեգիոնալ զբոսաշրջության զարգացումը և բարձրացնել ԴԱՊ-ի մասին իրազեկվածությունը: Ուղեցույցը հրատարակված է անգլերեն լեզվով և պարունակում է տեղեկատվություն 11 արշավային երթուղիների մասին` ներառյալ երթուղիների քարտեզները, նկարագրությունը և այլ օգտակար տեղեկություններ: Ուղեցույցը նախատեսված է այն տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկների համար, ովքեր սիրում են ակտիվ հանգիստ անցկացնել բնության գրկում և այցելել պատմամշակութային հուշարձաններ ու բնական տեսարժան վայրեր, որոնք թաքնված են անտառներում և հեռու են զբոսաշրջային տարածված երթուղիներից: Ուղեցույցը հատկապես հետաքրքիր կլինի բնության սիրահարների համար, քանի որ այստեղ ընդգրկված են բուսական և կենդանական աշխարհի այն ներկայացուցիչների անունները, որոնց կարելի է հանդիպել պարկում: Երթուղիների նկարագրություններում ընդգրկված է նաև օգտակար տեղեկատվություն դրանց բարձրության, ինչպես նաև բջջային հեռախոսացանցի հասանելիության մասին, ինչը կարևոր է ինքնուրույն ճանապարհորդող զբոսաշրջիկների համար: Ուղեցույցում նաև տեղ են գտել որոշ օգտակար արտահայտություններ հայերենով և արշավ գնալու կանոնները:

    Բոլոր 11 ուղիներն իրենց բարդության մակարդակով խիստ տարբերվում են մեկը մյուսից: Որոշ ուղիներ տանում են զբոսաշրջիկներին դեպի վայրեր, որտեղ կարելի է հանգստանալ և նախաճաշել,  իսկ որոշ ուղիներ` դեպի լեռնային գյուղեր: Կան ուղիներ, որոնք անցնում են թավ անտառների միջով` հասնելով մինչև լեռնային լճեր և ջրվեժներ, կարմիր կենու յուրօրինակ բացատներ և անտառների մեջ թաքնված եկեղեցիներ: Որոշ ուղիներ անցնում են լեռնային դաշտերով և մարգագետիներով` տանելով զբոսաշրջիկներին դեպի լեռնային գագաթներ, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Ազգային պարկ և Սևանա լիճ:

    Ուղեցույցը տպագրվել է հազար օրինակով և տրամադրվել է ԴԱՊ-ին: Այն նաև կտրամադրվի Դիլիջանի տեղեկատվական կենտրոնին զբոսաշրջիկներին բաժանելու նպատակով: Ուղեցույցի էլեկտրոնային տարբերակը հետագայում կտեղադրվի ԴԱՊ-ի ինտերնետային կայքում (www.dilijanpark.am), ինչը թույլ կտա ապագա այցելուներին արտաբեռնել այն նախքան Ազգային պարկ հասնելը:



Սույն ինտերնետային կայքը հնարավոր է դարձել Ամերիկյան ժողովրդի աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին եվ հնարավոր է, որ չհամընկնեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ Կառավարության տեսակետների հետ:

Copyright © 2008-2010 CAPS. All rights reserved.