CAPS

FacebookTwitterLinkedInLinkedIn

Armenian version English version
 
Հիմնական էջ
Մեր մասին
Նկարագիր
Բաղադրիչներ
Աշխատակազմ
Իրականացնողներ
Մեր հասցեն
Կլաստերային մրցունակություն
Ամփոփ նկարագիր
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Զբոսաշրջություն
Դեղագործություն
Ճարտարագիտական ծառայություններ
Լրատվական կենտրոն
Մամլո հաղորդագրություններ
Մրցունակության տեղեկագրեր
Հաջողված ծրագրեր
Լուսանկարներ և տեսանյութեր
գրքույկներ
Միջոցառումներ
Հայտարարություններ ՆՈՐ
Ռեսուրս կենտրոն
Հաշվետվություններ, հրապարակումներ
Հետազոտական կենտրոններ
Գործարար միություններ
Օրենքներ և կանոնակարգեր
Աջակցություն ընկերություններին
Ուսուցում
Դրամաշնորհներ
Հարց եվ պատասխան (F.A.Q.)
Հղումներ
QUICK LINKS


Armenian IT Competitiveness Conference
Armenian Tourism Competitiveness Conference

IT2Business Solution

IT Training/Certification

ArmTech Congress'08

DIGITEC

ArmeniaInfo.am

Inch ka chka?

Իրականացնողներ

CAPS ծրագրի թիմը բաղկացած է բիզնեսի, ունակությունների զարգացման և կլաստերի մրցունակության բնագավառներում նշանակալի փորձ ունեցող բարձրակարգ փորձագետներից: Հայ և միջազգային արհեստավարժ մասնագետների հիմնական խմբից բացի, աշխատանքներում ընդգրկվում են նաև փորձագետներ տվյալ ոլորտից և կլաստերից:

Կոնսորցիումը ղեկավարում է «Նաթան Ասոշիէյթս ինկ.» ընկերությունը ենթակապալառու հանդիսացող «Ջ. Ի. Օստին Ասոշիեյթս»-ի և «Իմերջինգ մարքեթս գրուպ»-ի հետ միասին: Այս խումբը և նրա հայաստանյան հիմնական գործընկեր «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը նշանակալի փորձ ունեն հաստատությունների ամրապնդման, մրցունակության և արտահանման աճի խթանման, մասնավոր ձեռնարկությունների զարգացմանն աջակցության և ռազմավարական գործարար միավորումների ստեղծման բնագավառներում:

«Նաթան Ասոշիեյթս  ինկ.»

«Նաթան Ասոշիեյթս»-ն առաջարկում է մասնագիտացված գիտելիքներ և փորձառություն տնտեսագիտության բնագավառում, ինչպես նաև նշանակալի ռեսուրսներ բարդ տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված միասնական մոտեցում կիրառելու համար: Աշխատանքն իրականացվում է` համաձայն մրցունակության, նորարարության և վարձատրության տնտեսական խթանների վերաբերյալ ընկերության ունեցած ընկալումների: Նախագահ Ջոն Ս. Բեյերի ղեկավարությամբ Նաթան Ասոշիեյթսի ավագ տնտեսագետներն ու ֆինանսական վերլուծաբանները ծառայություններ են առաջարկում հետևյալ բնագավառներում`  դատական գործընթացներ և կանոնակարգում, ենթակառուցվածքների պլանավորում և էկոնոմիկա, միջազգային էկոնոմիկա, ուսումնասիրությունների մշակում և հետազոտություններ, բիզնեսի վերլուծություն: Միացյալ Նահանգներում և ողջ աշխարհում պետական և մասնավոր հատվածների հաճախորդներին տրամադրվող ծառայությունները ներառում են`

•   Տնտեսության վրա հանրային քաղաքականության ազդեցության վերլուծություն,
•   Կարգավորիչ գործընթացներում տնտեսական խնդրիների վերլուծություն և փաստեր,
•   Փորձագիտական կարծիք պատասխանատվության և վնասների վերաբերյալ հակամրցակցային, ֆինանսական շուկաների, մտավոր սեփականության նկատմամբ խախտումների և առևտրային բնույթի գործերի դատավարության ասպարեզներում,
•   Ենթակառուցվածքի պլանավորման, քաղաքականության և ներդրումների ու  իրագործելիության վերլուծություն,
•     Մտավոր սեփականության իրավունքի ճանաչման և կիրարկման տնտեսական գնահատման ու օգուտների վերլուծություն,
•   Առևտրային քաղաքականության ոլորտում ունակությունների ընդլայնում և զարգացում

«Ջ. Ի. Օստին Ասոշիեյթս ինկ.»

«Ջ. Ի Օստին Ասոշիեյթս ինկ.»-ը (JOA) օժանդակում է բիզնեսի և կառավարության ղեկավարներին իրականացնել ռազմավարական փոփոխություններ տնտեսապես, սոցիալապես և բնապահպանության առումով կայուն, արագ զարգացման համար: «Ջ. Ի Օստին Ասոշիեյթս ինկ.»-ն ամենաժամանակակից բիզնես գործիքների, կառավարման մեթոդաբանությունների և վերլուծական մեթոդների տեղայնացման և դրանք զարգացող երկրների ու անցումային փուլում գտնվող տնտեությունների գործարար և քաղաքականության միջավայրերին համապատասխանեցման հայտնի առաջատարներից է: Ընկերությունը մասնագիտացած է մրցունակության, ռազմավարական պլանավորման, ագրոբիզնեսի, ներդրումների խթանման, ֆինանսական վերլուծությունների, ինստիտուցիոնալ հզորացման և գործարարության վրա հիմնված տնտեսական աճի խրախուսմանն առնչվող այլ բնագավառներում:

«Իմերջինգ մարքեթս գրուպ»

«Իմերջինգ մարքեթս գրուպ»-ը (EMG) միջազգային զարգացման խորհրդատվական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում դոնոր կազմակերպություններին և կառավարություններին: Բրյուսելում, Լոնդոնում և Վաշինգտոնում տեղակայված մասնաճյուղերի և ողջ աշխարհում գործող ծրագրային գրասենյակների միջոցով ընկերության փորձագետներն իրենց պարտականությունն են համարում հաճախորդների գերազանց սպասարկման ապահովումը, կայուն զարգացման խթանումը և մարդկանց կյանքի բարելավումը: 

«Իմերջինգ մարքեթս գրուպ»-ը համաշխարհային մակարդակով տարբեր բնագավառներում մասնագիտացված ծառայություններ տրամադրող «Կարդնո Գրուպ» (The Cardno Group) կազմակերպության մասն է կազմում և զբաղվում է ֆիզիկական և հասարակական ենթակառույցների բարելավմամբ, ինչի վրա են հիմնվում համայնքները աշխարհի բոլոր երկրներում: «Կարդո Գրուպ» ընկերության հետ ինտեգրումն ամրապնդում է «Իմերջինգ մարքեթս գրուպ»-ի առաքելությունը, որն է` խթանել սոցիալական և տնտեսական զարգացումը ավելի լավ ապագա ունենալու համար:

Ֆինանսական, մասնավոր և պետական հատվածների զարգացման, ագրոբիզնեսի, առողջապահության և զբոսաշրջության բնագավառներում զարգացման վերաբերյալ խորհրդատվության մոտ 25 տարվա իր փորձով «Իմերջինգ մարքեթս գրուպ»-ը միացել է «Կարդո Գրուպ» ընկերությանը համատեղ ուժերով իրականացնելու համար մոտ 500 մլն ԱՄՆ դոլար բյուջեով տեխնիկական աջակցության ծրագրեր դոնոր կազմակերպությունների` ԱՄՆ ՄԶԳ-ի, Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման դեպարտամենտի (DFID), Եվրոպայի միջազգային զարգացման գործակալության (EuropeAID), Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության (AusAID), Համաշխարհային հիմնադրամի, Հազարամյակների մարտահրավեր կորպորացիայի, Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի հետ միասին:

<<Տնտեսություն և արժեքներ>> հետազոտական կենտրոն

<<Տնտեսություն և արժեքներ>> հետազոտական կենտրոնի (EVRC) նպատակն է նպաստել արժեքների վրա հիմնված մրցունակ Հայաստանի կայացմանը:  Կենտրոնի հիմնական գործունեությունն է խթանել մրցունակության վերաբերյալ թեմաների արծարծումը, ուսուցանել և ուղղորդել ղեկավարներին էթիկայի և ռազմավարության  հարցերում, ինչպես նաև բացահայտել զարգացման արժեքը և մշակութային հիմքերը: Կենտրոնը հիմնադրվել է 2004թ. մի խումբ ակադեմիկոսների և բիզնես խորհդատուների կողմից: Հիմնադրումից հետո կարճ ժամանակահատվածում կենտրոնին հաջողվել է իրականացնել մի քանի նորարարական ծրագրեր մրցունակության, հետազոտությունների և ուսուցման բնագավառներում: Միջազգային կապերի օգտագործման և հմուտ վերլուծաբանների ու խորհրդատուների ընտրյալ ցանցի միջոցով կենտրոնը ներկայացնում է զարգացման նոր սկզբունքներ և համախմբում է կրթական հաստատություններին ու բիզնեսներին բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու նպատակով:   


Սույն ինտերնետային կայքը հնարավոր է դարձել Ամերիկյան ժողովրդի աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին եվ հնարավոր է, որ չհամընկնեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ Կառավարության տեսակետների հետ:

Copyright © 2008-2010 CAPS. All rights reserved.