ՄՄՀՀ-ի Ընկերություններին Տրամադրվող Աջակցության ծրագիր Ինչ է ՄՄՀՀ-ն□Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում□ ծրագիրը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է մեծացնել զբաղվածությունը` խթանելով աճը և բարձրացնելով փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակությունը: ՄՄՀՀ-ի հիմնական ռազմավարությունն է աջակցել աճի մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում արդյունաբերության քլաստերների զարգացմանը: Ընկերություններին տրամադրվող աջակցության ծրագրի նպատակըՄՄՀՀ-ի ընկերություններին տրամադրվող աջակցության ծրագրի ընդհանուր նպատակը գործարար ծառայությունների շուկայի բարելավումն է` 1) խթանելով արդյունաբերության կոնկրետ պահանջներին համապատասխանող բիզնես աջակցման շահութաբեր ծառայությունների պահանջարկը; և 2) օգնելով բարելավել նմանատիպ ծառայությունների առաջարկը` գործարար ծառայություններ մատուցողների (ԳԾՄ-ներ) հմտություններն ուժեղացնելու միջոցով: Ընկերություններին տրամադրվող աջակցության ծրագրի խնդիրներըՄՄՀՀ-ի ընկերություններին տրամադրվող աջակցության ծրագրի խնդիրն է աջակցել ընտրված արդյունաբերությունների քլաստերների ընկերություններին հասնել բիզնեսի զարգացման իրենց նպատակներին` բարելավելով որակավորված գործարար ծառայություններ մատուցողների հասանելիությունը: Ծառայությունների շրջանակըՄՄՀՀ-ի ընկերություններին տրամադրվող աջակցության ծրագիրը ներկայումս կենտրոնանում է, բայց ոչ սահմանափակվում, հետևյալ ոլորտների վրա` • Մարքեթինգ - շուկայի ուսումնասիրություն, մարքեթինգային պլանների մշակում, մարքեթինգային ռազմավարությունների և տակտիկաների մշակում և իրականացում, ընկերության բրենդինգի բարելավում, նոր ապրանքների մշակում, մարքեթինգային նյութերի պատրաստում, ծառայությունների նոր փաթեթների ձևավորում` բացահայտված շուկայական հնարավորություններից օգտվելու համար, էլեկտրոնային մարքեթինգի ռազմավարությունների և տակտիկաների մշակում և իրականացում, միջազգային համագործակցությունների և վաճառքի ցանցերի զարգացում: • Բիզնեսի և ներդրումների պլանավորում – օգնել ընկերություններին պատրաստել գործնական բիզնես պլաններ, ներդրումների բիզնես պլաններ և ռազմավարական պլաններ: • Մարդկային ռեսուրսների կառավարում – մարդկային ռեսուրսների գործընթացների և քաղաքականությունների մշակում, աջակցություն ընկերություններին համապատասխանել աշխատանքային օրենսգրքի պահանջներին, աշխատանքի ընդունման պրակտիկաների բարելավում, գործունեության գնահատման համակարգերի ներդրում, աշխատանքի պահանջների վերլուծություն, աշխատանքային նկարագրությունների վերանայում (կամ մշակում), մարդկային ռեսուրսների վերապատրաստման և զարգացման կարքիքների բացահայտում: ՄՄՀՀ Գործարարության զարգացման ծառայությունների ֆինանսավորումը և համաֆինանսավորումըԳործարարության ծառայությունների պահանջարկը խթանելու նպատակով ՄՄՀՀ-ն համաֆինանասավորվող աջակցություն է առաջարկում ընկերություններին` պահանջվող աջակցության ծառայությունների ծախսերի մի մասը ծածկելու միջոցով: Իրավասու ընկերությունների և պրոյեկտների համար ՄՄՀՀ-ն վճարում է որակավորված տեղական խորհրդատվական ընկերությունների կողմից տրամադրվող գործարարության զարգացման ծառայությունների արժեքի 50-75%-ը: Ընկերության ընտրվելու իրավունքի չափանիշներըՄՄՀՀ-ի ընկերություններին տրամադրվող աջակցության ծրագրի շրջանակներում համաֆինանսավորման համար որակավորվելու համար ընկերությունը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին. • Ոլորտը: Ընկերությունները պետք է իրենց գործունեությունն իրականացնեն նշված արդյունաբերական քլաստերներից որևէ մեկում – տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, դեղագործական ապրանքներ և ճարտարագիտական ծառայություններ: • Իրավական կարգավիճակը: Ընկերությունը պետք է գրանցված լինի որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, համագործակցություն, բաժնետիրական ընկերություն կամ կոոպերատիվ` համապատասխան տեղի օրենսդրությանը: • Ընկերության չափը: Ընկերությունում աշխատող անձանց քանակը պետք է լինի 3 -100 մարդ: • Սեփականությունը: Բաժնետոմսերի մեծամասնությունը (50%-ից ավելին) պետք է լինի մասնավոր և բաժնետոմսերի մեծամասնությունը (առնվազն 51%-ը)` պատկանի տեղաբնակ քաղաքացիների: • Հասունությունը` Ընկերությունը պետք է ունենա գործունեության առնվազն 1 տարվա պատմություն: • Ընկերության կենսունակությունը: Ընկերությունը պետք է ունենա դրական արդյունքներ, ինչպես նաև ռեսուրսներ արդյունաբերությունում մրցունակ դիրք ստեղծելու և արդյունավետ գործողություններ ձեռնարկելու համար և ղեկավարության կամք: • Ղեկավարման որակը: Ղեկավարությունը պետք է ռեալ պատկերացում ունենա լուծում պահանջող խնդրի վերաբերյալ, պատրաստակամ լինի գործարարության խորհրդատվական ծառայություններ օգտագործել խնդիրը լուծելու համար և բաց լինի ՄՄՀՀ-ի և խորհրդատուի հետ համագործակցելու համար: • Հարգվածությունը: Ընկերությունը և նրա ղեկավար թիմը պետք է վստահելի և հարգված լինեն, և չպետք է վարկանիշի հետ կապված խնդիրներ ունենա, որոնք նրանց անընդունելի կդարձնեն ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ՄՄՀՀ-ի համար: • Ֆինանսական մասնակցությունը: Ընկերությունը պետք է պատրաստ և ի վիճակի լինի իր չափով համաֆինանսավորել խորհրդատվական ծախսերը: Հաջորդ քայլերըԱյն ընկերությունները, որոնք հետաքրքրված են օգտվել ՄՄՀՀ-ի ընկերություններին տրամադրվող աջակցության ծրագրի առավելություններից, կարող են լրացնել կցված հայտի ձևաթուղթը և այն ուղարկել Մարինա Պողոսյանին, ՄՄՀՀ-ի գործարարության զարգացման մասնագետին (ստորև տես կոնտակտային տվյալները): Մարինան պատրաստ է նաև պատասխանել ընկերություններին տրամադրվող աջակցության ծրագրին վերաբերող ձեր հարցերին: Էլ-փոստի հասցեն: mpoghosyan@caps.am Հեռախոսահամար: 091 436 706; 010 500 612; 500 613 Հասցե: 26/3 Սարյան փողոց, Երևան, Հայաստան |